6004 դիտում
09:52 14-01-2022
Շողեր Մաթեւոսյան. «Ես ավելի անողնաշար, ավելի անարժանապատիվ ու ավելի անխելք իշխանություն երբեւէ չեմ տեսել». ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
Կառավարության առջեւ ընդդեմ «խաղաղ ժամանակներում» շարունակվող մարդկային կորուստների խաղաղ ցույցին միացած Շողեր Մաթեւոսյանը Aravot.am-ին ասաց. «Արդեն ոսկորին է հասել: Ես ակտիվ ակցիա անող չեմ: Եվ պատկերացրեք՝ ինչ վիճակ է, որ ես ուզում եմ նաեւ այսպես պայքարել: Այսինքն, պետք է դուրս գալ փողոց:
Պետք է մեր երեխաները իմանան, որ իրենց համար ձայն բարձրացնող կա: Ինչքա՞ն է սա տեւելու, դեռ որքա՞ն զոհեր ենք ունենալու: Ես չգիտեմ: Մինչեւ ե՞րբ: Այս ցույցը նրա համար է, ու պահանջները հստակ գրված են պաստառներին, որ իշխանությունը պետք է վերջ դնի ամենօրյա զոհերին, պետք է զբաղվի բանակաշինությունով: Հայտարարել են խաղաղության դարաշրջա՞ն: Ֆեյսբուքում աչքովս ընկավ «խաղաղության մուրացկան» տերմինը: Շատ նման է դրան, որովհետեւ մեր իշխանությունները խաղաղությունը չեն պահանջում:
Պարտված իշխանությունը խնդրում, մուրում է խաղաղություն: Իսկ այդպես մենք խաղաղություն չենք ստանա երբեք: Ինձ թվում է, իշխանությունները այս ամենին լավ էլ տեղյակ են, դրա համար են անվտանգության համակարգը իրենց շուրջը կուտակել, այլ ոչ թե սահմաններում եւ զբաղված են սեփական եսը պահպանելով»:
Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9957 դիտում
17:13 24-09-2015
Այսօր «Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանի Ծննդյան օրն է
Այս բաժնից
559 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
484 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
490 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը