211652_close_icon

Եթե որեւիցե մեկը կարող է ժողովրդին ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարժանապատիվ. Ծառուկյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին. news.am

views-count3830 դիտում article-date 16:58 14-06-2019
Եթե որեւիցե մեկը կարող է ժողովրդին ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարաժանապատիվ։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարության մասին, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններին Վահագն Գեւորգյանի հաղթանակը արժանապատիվ աբովյանցու պարտությունն էր, հայտնում է [url=https://news.am/arm/news/518411.html?fbclid=IwAR1WqfnD__wRkYs_u8veTcPhfxPKh-ptCi0skHUA1ElBAUGSDXs5S9vZfBQ]news.am[/url]-ը։ «Դա որտեղ էլ որ լիներ, եթե որեւիցե մեկը կարող է ժողովրդին ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարաժանապատիվ, որ իրավունք չունի որեւիցե մի քաղաքացու վիրավորելու, այլ հիմնական աբովյանցիները կատարել են իրենց պարտքը անկախ նրանից Գրիգորին են տվել, Վահագին են տվել, Մանուկին են տվել, Սասունին են տվել, մարդը կատարել է իր պարտականությունը եւ նորից եմ ասում՝ աբովյանցիների ցավը տանեմ բոլորի»,– նշեց նա։

Նմանատիպ նյութեր