Էրդողանը հանդիպել է Անկարայում ԵՄ երկրների դեսպանների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 13-ին հանդիպել է Անկարայում Եվրոպական Միության երկրների դեսպանների հետ, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու նպատակ ունի:
Նա նաև խոսել է միգրացիոն ճգնաժամից և խնդիրների լուծման հարցում ընդգծել Թուրքիայի ներդրումը:
«Միգրացիոն ճգնաժամը չի կարող լուծվել առանց Թուրքիայի և ԵՄ-ի սահմաններում առաջացող խնդիրների լուծման։ Յուրաքանչյուր ոք, ով օբյեկտիվորեն վերլուծում է իրավիճակը եվրոպական մայրցամաքում, գիտակցում է, որ Թուրքիան է այն խնդիրների լուծման բանալին, որոնց այսօր բախվում են ԵՄ երկրները։ Թուրքիայի շնորհիվ նվազել են միգրացիոն ճգնաժամի մասշտաբները, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքի և ապակայունացման մակարդակը»,- դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը ուշադրություն է հրավիրել սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Անկարայի ջանքերի վրա։
«Եթե չլինեին Թուրքիայի ջանքերը, իրավիճակը Սիրիայում և եվրոպական երկրներում այլ կլիներ»,- ասել է նա։
Էրդողանը հանդիպման ժամանակ հայտնել է նաև, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց է սկսել: