Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, կհանդիպի նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ
ԱԺ պատգամավոր, «Ելք» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ, առաջիկայում հանդիպելու է նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ն. Փաշինյանը։
«Քիչ առաջ հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։
Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ»,–գրել է նա։