3741 դիտում
18:40 09-03-2018
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի երկրների դեսպանների հետ
Այսօր՝ մարտի 9-ին, Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց գագաթաժողովի կարգախոս՝ «Ապրել միասին»-ի ընտրությունը, երևանյան գագաթաժողովին ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը։
Հանդիպման օրակարգում էին նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպումը, Երևանի կենտրոնում տեղակայվելիք Ֆրանկոֆոնիայի ավանում անդամ երկրների ներկայացվածության հարցերը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի անցկացմանն առնչվող դեսպանների հարցերին։
Նմանատիպ նյութեր
1581 դիտում
22:02 22-02-2017
Ռուսաստանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ
17205 դիտում
13:48 25-04-2018
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, կհանդիպի նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ
Այս բաժնից
994 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1009 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք