211652_close_icon
views-count7685 դիտում article-date 20:20 12-01-2022

Ապագան ուր էլ, որ տանի, մեկ է, Վանաձոր է հետ գալու.. տաղանդաշատ նկարիչ Արարատ Ալեքսանյանի վիդեո-դիմանկարը

Creopia համայնքի նոր անդամ՝ գեղանկարիչ Արարատ Ալեքսանյանը՝ որպես բնիկ վանաձորցի, հավատում է, որ ապագան ուր էլ որ տանի, մեկ է, Վանաձոր է հետ գալու, քանի որ ամեն ինչ հենց այստեղից է սկսվել։ Վանաձորը համարում է «կանաչ տուն»։ Կանաչ տանը մի շատ կանաչ անկյունում էլ հենց նրա արվեստանոցն է՝ ծառերի մեջ թաքնված, որտեղ անցկացնում է օրվա մեծ մասը։

Մենակ մնալն օգնում է ստեղծագործելուն, իսկ արվեստանոցն իրեն տալիս է այդ մենակությունը։ Ամեն ինչ մեծ ազդեցություն է ունենում նրա ու ստեղծագործական կյանքի վրա՝ մարդիկ, եղանակը, ծառերը, օդը… այնուամենայնիվ, ամենից շատ ոգեշնչվում է երաժշտությունից։

«Նկարները քո մի մասն ա, դու ես, էտ օրը ինչ ձև ես եկել արվեստանոց, խի ես եկել։ Նկարը ամիսներով նկարում ես: Ամեն օր ուրիշ ձև ես մտնում արվեստանոց, մի լավ պահ տեսած լինես, մեկի հետ խոսացած լինես… ու տալիս ես սաղ, էներգիա ա էլի»։

Աղբյուրը՝ creopia.am 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր