Նկարիչ Արմեն Հայրապետյանը պատրաստել է Հենրիխ Մխիթարյանի 4 մլն կետանոց դիմանկարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նկարիչ Արմեն Հայրապետյանը պատրաստել է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դիմանկարը, ինչին նվիրված տեսահոլովակ է տեղադրել Ֆեյսբուքի իր էջում:
Մխիթարյանի դիմանկարը ստեղծելու համար պահանջվել է 248 ժամ, իսկ այն պատրաստվել է նկարչական գրչով արված 4 միլիոնից ավել 0.20 և 0.30 մմ-անոց կետեր:
Ստեղծագործության նկարահանմանն ու հոլովակի պատրաստմանը մասնակցել են Սուրեն Ենոքյան-Իսրայելյանն ու Դավիթ Գյումիշյանը: