211652_close_icon
views-count2322 դիտում article-date 18:43 10-01-2022

Նոր ուսումնական կիսամյակի մեկնարկի առիթով Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները անակնկալ այցով դպրոցներում էին

Այսօր դպրոցի 3-12-րդ դասարաններում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը։ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Սիմոնյանը այսօր այցելեցին Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան  թիվ 1 հիմնական, Կարինի միջնակարգ  և  Ուշի  «Նիկոլ Աղբալյանի» անվան միջնակարգ դպրոցներ։

Անակնկալ այցի նպատակն էր վերսկսվող ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման մասին հավաստիանալը, համավարակի պայմաններում աշակերտների հաճախելիության ստուգումը, ջեռուցման  պայմաններին  ու դպրոցի խնդիրներին տեղում ծանոթանալը։

Առաջին կանգառը Ներսես Աշտարակեցու անվան դպրոցն էր, այնուհետև մարզպետարանի ներկայացուցիչներն այցելեցին Ուշի և Կարինի կրթօջախներ։ Վարչության ներկայացուցիչները կիսամյակի մեկնարկի առիթով շնորհավորեցին  աշակերտներին, զրուցեցին տնօրենների հետ, ծանոթացան Արմաթ լաբորատորիաների գործունեությանը, գրադարաններին  ու մարզադահլիճներին, շենքային պայմաններին ու ուսումնական միջավայրին։   

Այցի արդյունքում  արձանագրեցինք, որ ընդհանուր առմամբ, դպրոցները բավարար ջեռուցվում են, հակահամաճարակային կանոնները պահպանվում են, վերսկսվող  դասապրոցեսը բնականոն հուն է մտնում։  
Հաջող ուսումնական տարի ենք մաղթում։
 
Լուսանկարներում՝  ակնթարթներ առաջին դասերից։  


Արագածոտնի մարզպետարան

Նմանատիպ նյութեր