1341 դիտում
08:56 03-04-2014
Արարատի մարզպետն աշխատանքից ազատել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ ««ՉԻ» տեղեկություններով Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը երեկ աշխատանքից ազատել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանին։
«ՉԻ»-ն անդրադարձել էր այն փաստին, որ նոր մարզպետը ազատվում է հին կադրերից և նրանց փոխարեն նշանակում է յուրայինների։
Նշել էինք, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանը կրթության վարչության պետի աթոռին ցանկանում է տեսնել հայրենի Ավշար գյուղի դպրոցի տնօրեն Խաժակ Աղաբեկյանին։
Կրթության վարչության պետի պաշտոնից ազատման մեր ներկայացրած տեղեկությունը հաստատվեց, մնում է. սպասել, թե ով կհայտնվի վարչության պետի աթոռին։
Ի դեպ, մարզպետը Անահիտ Հակոբյանին աշխատանքից ազատել էր նրա իսկ ծննդյան օրը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
778 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
895 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի