211652_close_icon
views-count1537 դիտում article-date 18:28 10-01-2022

Արման Թաթոյանը Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

Ղազախստանում իրադարձությունների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 8-ին Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, Արման Թաթոյանը նախորդ մի քանի օրերի ընթացքում ևս  կապի մեջ է եղել գործընկերոջ հետ:

«Այսօր տեղի ունեցած լրացուցիչ հեռախոսային խոսակցության ժամանակ Ղազախստանի գործընկերը նշել է, որ մեր հայրենակիցների հետ կապված հարցերը շարունակում են լինել իր անմիջական ուշադրության ներքո: Նա պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում ցուցաբերել լիարժեք աջակցություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն է հայտնել Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարին երկրում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ զոհվածների համար։

Նմանատիպ նյութեր