211652_close_icon
views-count5437 դիտում article-date 13:49 06-01-2022

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Opel Astra-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 08:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բեկնազարյան փողոցի թիվ 3/1 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Հայկ Հովհաննիսյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուծածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և հրշեջները կարողանան աշխատել:
 
Մասամբ այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի և հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր