29234 դիտում
10:06 12-05-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. Նոր Նորքում հրդեհ է բռնկվել կայանված Opel Astra-ում, օպերատիվ են գործել հրշեջ փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Վահե Գևորգյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահե Գևորգյանն ու Արթուր Ավետիսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն, ու հրշեջները կարողանան կատարել իրենց աշխատանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel Аstra մակնիշի ավտոմեքենան պատկանում է 54-ամյա Արմեն Մ-ին և այն դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Բաբասյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+