211652_close_icon
views-count5015 դիտում article-date 20:16 05-01-2022

Սերբ գործարարը 100 մլն ֆունտով ձեռք բերեց «Սաութհեմփթոնը»

Անգլիական «Սաութհեմփթոնում» փոխվել է սեփականատերը: Sport Republic ներդրումային ընկերությունը ակումբ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերեց չինացի գործարար Գաո Չժիշենից:
 
Նշվում է, որ բաժնետոմսերի 80%-ի համար վճարվել է 100 մլն ֆունտ: Բաժնետոմսերի մնացած 20%-ը մնացել են ակումբի մինորիտար սեփականատեր Կատարինա Լիբհերը:
 
Sport Republic-ը՝ ներդրումային հոլդինգ է, որը ղեկավարում է սերբ գործարար Դրագան Սոլակը՝ տարածաշրջանում հեռուստակոմունիկացիան խոշորագույն ընկերություններից մեկի, United Group-ի հիմնադիրը:
 
Գաո Չժիշենը «Սաութհեմփթոնի» սեփականատերն էր 2017-ի օգոստոսից: Չինացի գործարարի օրոք թիմը ԱՊԼ-ում զբաղեցրել է 17-րդ, 16-րդ, 11-րդ և 15-րդ տեղերը, իսկ այժմ ընթանում է 14-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր