211652_close_icon

«Արսենալը» Մխիթարյանին 25 մլն ֆունտով գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել

views-count5294 դիտում article-date 15:30 08-06-2016
Լոնդոնի «Արսենալը» մոտ ժամանակներս կարող է հայտարարել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մասին, հայտնում է բրիտանական The Sun-ը: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիսի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2017թ. ամռանը և նա հրաժարվել է այն երկարաձգել: Լոնդոնյան ակումբը «Բորուսիայի» հետ արդեն համաձայնեցրել է 27-ամյա խաղացողի տեղափոխման պայմանները և Մխիթարյանի համար կվճարի 25 մլն ֆունտ: Նշենք, որ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից, թիմի կազմում 140 հանդիպում է անցկացրել` դառնալով 41 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր