211652_close_icon
views-count35034 դիտում article-date 19:39 04-01-2022

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 49-ամյա Տիգրան Գ-ի վարած Mercedes Sprinter մակնիշի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա ՄԿրըչ Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 3-ամյա Աննա Մ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Mercedes Sprinter-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 48-ամյա Զինա Բ-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Աննա Բ-ն՝ «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր