36200 դիտում
11:03 28-02-2022
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում, բախվել են Toyota Land Cruiser-ը, Mercedes Sprinter-ը, 2 Opel-ները, կան վիրավորներ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Համլետ Հակոբյանի վարած Opel մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes Sprinter մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Մելքոնյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Մելքոնյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Հ. Հակոբյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Նարե Խ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիզարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաների առջևի անվահեծանները կոտրվել են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+