211652_close_icon
views-count44792 դիտում article-date 13:32 02-01-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 22 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատվել է պարեկներ Նարեկ Սեդրակյանի և Արմեն Հովհաննիսյանի կողմից, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան աշխատեն։

Հրշեջների կողմից ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը մարվել է։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդ Արմեն Աֆրիկյանը, մինչ հրշեջների ժամանումը, փորձել է սեփական ուժերով կանխել կրակի տարածումը։

Մեքենան դարձել է ոչ շահագործելի։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր