211652_close_icon
views-count4410 դիտում article-date 17:06 01-01-2022

Ուկրաինան փակել է նավահանգիստները ռուսական նավերի համար

Ուկրաինական ներքին ջրեր ռուսական նավերի մուտքն արգելող օրենքն ուժի մեջ է մտել 2022թ. հունվարի 1-ին։ 2020թ. դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած համապատասխան փաստաթուղթը տեղակայվել է խորհրդարանի կայքում։

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ «ագրեսոր պետության» դրոշի ներքո նավարկող նավերն այսուհետ չեն կարող գետերի նավահանգիստների միջեւ ուղեւորներ եւ բեռներ տեղափոխել միջազգային նավարկություններով։ Նման միջոց է մտցվել երկրի ներքին ջրերում մերձափնյա բեռնափոխադրումների դեմ։

Բացի այդ,  փաստաթուղթն արգելում է Ուկրաինայի Պետական նավային ռեեստրում գրանցել Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող նավերը։

Ուկրաինայում նեքրին նավարկելի ջրեր են համարվում Դնեստր, Դունայ, Դնեպր եւ այլ գետեր։

Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է 2014 թվականին։ Կիևը 2015թ. հունվարին Ռուսաստանին հայտարարել է «ագրեսոր երկիր»։ Արևմուտքը սատարում է Ուկրաինային և պատժամիջոցներ սահմանում Ռուսաստանի դեմ։

Նմանատիպ նյութեր