211652_close_icon
views-count22882 դիտում article-date 13:44 01-01-2022

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Opel Omega-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 37 տան դիմաց ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են Opel Omega-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր