211652_close_icon
views-count3365 դիտում article-date 16:42 31-12-2021

Վրաստանի հարավում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.37⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան` Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Օձուն և Ագարակ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

ԱԻՆ

Նմանատիպ նյութեր