12066 դիտում
16:03 30-12-2021
Հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինածառայողներին կնշանակվի ամսական 36000 դրամի չափով պարգևավճար
Պարգևավճար ստանալու իրավունք ունեցող ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հետևանքով հաշմանդամ ճանաչված անձանց կատեգորիաները հստակեցնելու և դրանք համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի հետ համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ հիվանդություն ձեռք բերելու, վնասվածք կամ խեղում ստանալու պատճառական կապի առկայությամբ պարգևավճարի իրավունքը տարածել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով պատճառական կապի դեպքերի վրա։ Արդյունքում՝ իրավակարգավորումները տարածվելու են 2020 թ. հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ Հստակեցվել է նաև պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Այսպիսով՝ կհստակեցվեն պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները և հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինածառայողների կնշանակվի պարգևավճար՝ ամսական 36000 դրամի չափով:

Նմանատիպ նյութեր
14460 դիտում
10:11 21-04-2016
Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊՆ
2191 դիտում
23:09 04-04-2015
ԱՄՆ-ում բժշկական սխալի հետևանքով հաշմանդամ դարձած 7-ամյա աղջկա ընտանիքը 17,8 մլն դոլարի չափով փոխհատուցում կստանա
4869 դիտում
12:42 14-08-2020
ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am
Այս բաժնից
1327 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
754 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին