211652_close_icon
views-count2002 դիտում article-date 23:09 04-04-2015

ԱՄՆ-ում բժշկական սխալի հետևանքով հաշմանդամ դարձած 7-ամյա աղջկա ընտանիքը 17,8 մլն դոլարի չափով փոխհատուցում կստանա

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվերի դատարանը վճիռ է կայացրել: Բժշկական սխալի հետևանքով հաշմանդամ դարձած Նաոմի Պրեսսիի ընտանիքը 17,8 մլն դոլարի չափով փոխհատուցում կստանա: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, 2008 թվականին սրտի արատով ծնված Նաոմի Պրեսսիին ծնվելուց չորս օր անց Դենվերի մանկական հիվանդանոցում վիրահատության են ենթարկել: Սակայն խնդիրներ են առաջացել, քանի որ վիրահատական միջամտությունից առաջ երեխային պրոստագլանդին դեղամիջոցի սխալ չափաբաժին են ներարկել: Դրա հետևանքով Պրեսսիի ուղեղի աշխատանքը խախտվել է և նորածինը մի շարք անբուժելի հիվանդություններ է ձեռք բերել: Ատենակալների ժյուրին, զննելով գործը, ինչպես նաև Պրեսսիի ընտանիքի փաստաբանի ներկայացրած տվյալներն այն մասին, որ այժմ արդեն 7 տարեկան աղջիկը մշտական խնամքի կարիք է զգում, որոշել պարտադրել հիվանդանոցին պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար և փոխհատուցում վճարել երեխայի ընտանիքին:

Նմանատիպ նյութեր