211652_close_icon
views-count58898 դիտում article-date 20:09 27-12-2021

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում Mercedes-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Երևանում տեղի ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը, երբ Mercedes-ը Աբովյան պուրակից դեպի Սարալանջի հին ճանապարհով ընթանալիս դառնում է ավտովթարի հեղինակ, ինչի հետևանքով վնասվում են մի քանի ավտոմեքենաներ, 2 հոգի էլ տեղափոխվում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 26-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:50-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում բախվել էին 29-ամյա Վարդան Պողոսանի վարած Honda  Accord մակնիշի,  24-ամյա Դավիթ Միսակյանի վարած  Hyundai Elantra  մակնիշի, 33-ամյա Աշոտ Աշուղաթոյանի վարած  Hyundai Accent մակնիշի և 31-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած  Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել վթարված ավտոմեքենաների վարորդները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի  103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել էին նաև  ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի  1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հայկ Ղազարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները  չկայանեին և խցանում տեղի չունենար, ինչը նրանց հաջողվել էր:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից  ժամանել էր  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր