211652_close_icon
views-count63084 դիտում article-date 10:45 25-12-2021

Խոշոր ավտովթար Երևանում. Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ 10 տոննա նարինջով բարձված Mercedes-ը բախվել է Opel-ին և կողաշրջվել՝ փլուզելով քարե պարսպի մի հատված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատար Mercedes-ը Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է Opel-ին, այնուհետև առաջ ընթացել և կողաշրջված վիճակում բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, այնուհետև տապալել քարե պարիսպը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել 10 տոննա նարինջով։ 

Արդեն 3 ժամից ավելի է, նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Սիմոնյանն ու Ռոբերտ Ղազարյանը ծառայություն են կատարում նշված վայրում և սպասում են, թե երբ կբարեհաճեն ժամանեն մաքսային ծառայության չինովնիկները, որպեսզի ստուգեն բեռը, և մարդիկ կարողանան ավտոմեքենան դարձի բերել և տեղափոխեն անվտանգ վայր։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր