38517 դիտում
11:14 18-12-2021
Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է բետոնե հատվածին ու ծառերին ու կողաշրջվել. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 101/1 հասցեի դիմաց՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին, մի քանի պտույտ շրջվել, բախվել ծառերին և մասամբ հայտնվել ճանապարւհի երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Հ-ն և 40-ամյա Գրիգոր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Արտակ Սարգսյանն ու Աշոտ Մինասյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն դեպքի վայրում։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ծառայում են ՀՀ Ն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+