211652_close_icon
views-count143068 դիտում article-date 09:08 03-06-2019

Խոշոր ու կասկադյորական ավտովթար Երևանում. Mercedes-ը մխրճվել է ժողովրդին հայտնի Նորագավիթի «գայի պոստ»ի մեջ. Շենքի մի հատված փլուզվել է. 2 վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 2-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes մակնիշի H 845 OH 199 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մխրճվել ճանապարհային ոստիկանության չգործող հենակետի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության մայոր Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ԱԻՆ ՓԾ ՀԱԲ ՀԽԳ խումբը՝ հրահանգիչ, ՓԾ կապիտան Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ Շենգավիթի բաժնի թիվ 6-րդ փրկարարական ջոկատի 3-րդ խմբի ծառայողները, խմբի պետ, ՓԾ կապիտան Լուսինե Սահակյանի գլխավորությամբ վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ եւ սահմանազատել տարածքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մխրճման պատճառով փլուզվել են հենակետի պատերը, 2 հենասյուներն ու առաստաղը, եւ առկա է բետոնե առաստաղի մի մասի փլուզման վտանգ և ապամոնտաժման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի եւ Երևանի ՃՈ պետի տեղայալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչներ Գրիգոր Կիրակոսյանի եւ Խաչիկ Գեւորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն էլ պարզում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր