5634 դիտում
09:52 25-12-2021
Քաղաքական իշխանությունը հրահանգում է, նախաքննական մարմինն այլևս չի կարողանում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով բավականին լուրջ հակասություններ են առաջացել Հայաստանի քաղաքական իշխանության և նախաքննական մարմնի միջև: Բանն այն է, որ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում է Գալստյանին ու Տոնոյանին պահել կալանքի տակ, գործին տալ այնպիսի «բովանդակություն», որ պատերազմի պարտության պատճառը հնարավոր լինի նաև նրանց «գրպանը գցել»:
Սակայն քննությամբ զբաղվող խումբը, մեր աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում հիմքեր «ստեղծել» նրանց կալանքի տակ պահելու համար: Բանն այն է, որ մասնավորաբար Պատրոն Դավիթի խափանման միջոցի հարցով դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրել է այնպիսի ապացույցներ, որոնցով ամբողջությամբ հերքվում են այն վարկածները, թե, օրինակ՝ մատակարարված ապրանքը եղել է անորակ ու ժամկետանց: Մյուս կողմից՝ այդպես էլ որևէ փորձաքննություն չի իրականացվում, միակ նշանակված փորձաքննությունն էլ մնացել է անկատար:
Մեր ունեցած տեղեկություններով, սրա պատճառն այն է, որ ցանկացած փորձաքննության արդյունքում ամբողջ մեղադրանքը կարող է «ջրվել»: Սակայն նախաքննական մարմինը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում ապահովել Փաշինյանի հրահանգների կատարումը և գործի բազմակողմանի քննությունը ձգձգելով՝ առանց որևէ հիմքի շարունակել կալանքի տակ պահել Գալստյանին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
15963 դիտում
08:37 16-04-2014
Սևանում մանր և միջին բիզնեսի տերերին հրահանգում են, որ համայնքի բյուջե գումար փոխանցեն. Հրապարակ
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am