211652_close_icon
views-count16815 դիտում article-date 08:37 16-04-2014

Սևանում մանր և միջին բիզնեսի տերերին հրահանգում են, որ համայնքի բյուջե գումար փոխանցեն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գեղարքունիքի նախկին մարզպետ, Սևանի քաղաքապետ դարձած Ռուդիկ Ղուկասյանը կրկին մարզպետ նշանակվելու փորձեր է անում։ Սևանցիներն ասում են, որ նա շատ հիասթափված է Սևանի քաղաքապետի պաշտոնից՝ փող չկա, գործը շատ, դժգոհությունները՝ ծով։ Սևանցիներն էլ նույն կոտրած տաշտակի առաջ են կանգնել․ այստեղ ոչ մի բարեկարգման աշխատանք չի տարվում, մոտ 200 աշխատողների աշխատավարձ չի վճարվել, այնինչ համայնքի ղեկավարը խոստացել էր մինչև մարտի վերջ վճարել։ Սևանցիները պատմեցին նաև, որ քաղաքապետարանն աշխատելու այլ մեթոդ է ընտրել, իր ենթակայության տակ գտնվող աշխատողներից յուրաքանչյուրից 500 դրամ են պահում և փոխանցում «Սևան» բարեգործական հիմնադրամին։ Իսկ մանր և միջին բիզնեսի տերերին հրահանգում են, որ համայնքի բյուջե գումար փոխանցեն»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր