Կալիֆոռնիայի հանրախանութներից մեկում կրակոցներ են հնչել. կա 2 զոհ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Հյուսիսային Հոլիվուդի հանրախանութներից մեկում, հրաձգություն է տեղի է ունեցել, ինչի հետևանքով կա 2 զոհ, ևս մեկը՝ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածն ու զոհերից մեկը կանայք են։
Դեպքը տեղի է ունեցել Burlington հանրախանութում։ Այնտեղ է մտել լինգով զինված մի տղամարդ ու սկսել կոտրել ցուցափեղկերը, այնուհետև կրակոցներ են լսվել։
Հրաձգություն իրականացրած տղամարդը ձերբակալվել է։ Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն։