211652_close_icon
views-count20206 դիտում article-date 20:59 11-08-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ Երևանում հայտնի հանրախանութներից մեկի տնօրենը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրանցի տղամարդը փորձում  է կեղծ 500 դրամանոցներ իրացնել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 38-ամյա Մ.Ղ․-ն և հայտնել, որ Գայի պողոտայի 8/2 հասցեում կան արաբներ, ովքեր ունեն մեծ քանակությամբ 500 դրամանոց մետաղադրամներ, ինչը չի ընդունում ոչ բանկը, ոչ վճարման տերմինալը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։

Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները Գայի պողոտա 8/1 հասցեի մոտից կեղծ արժույթ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Քուիք» մակնիշի ավտոմեքենայով  հանդերձ ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհաջջել Ռեզաեի Ռահմանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 128 հատ կեղծ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամ և պարզվել է, որ վերջինս փորձել է իրեն պատկանող հանրախանութում իրացնել նշված կեղծ մետաղադրամները:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մհեր Ղ․-ն Երևանում հայտնի հանրախանութներից մեկի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր