63488 դիտում
17:53 23-12-2021
Երևանում պարեկային ծառայության գնդի պարեկի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռիտա Գրիգորյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 10-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ՝ 33-ամյա Գուրգեն Գալստյանի կողմից վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարող ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 10-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Skoda մակնիշի ավտոմեքենան Մելքումովի փողոցում վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել էր ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում էր վարորդի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանտու հերթապահի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39528 դիտում
15:32 17-07-2020
Երևանում 19-ամյա վարորդի կողմից BMW X5-ով վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
26706 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ