211652_close_icon
views-count1413 դիտում article-date 14:18 23-12-2021

Կառավարությունը հաստատեց ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունն այսօրվա նիտում հաստատեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքները. ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը  շնորհակալություն հայտնեց կառավարությանը աջակցության համար. «Նախ մեծ պատիվ է գլխավորել ԵՊՀ-ն: Այս ամիսների ընթացքում մենք նախաձեռնել ենք բավականին շատ փոփոխություններ, բարեփոխումներ մի շարք նոր լաբորատորիաներ են հիմնվել մի շարք ուղղություններով, մագիստրական նոր ծրագրեր: Կարծում եմ՝ ԵՊՀ-ն դեռևս իր խոսքը կասի ու մեծ դեր ունի մեր երկրի զարգացման գործընթացում», - ասաց ԵՊՀ նորընտիր ռեկտորը:

Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ռեկտորի միակ թեկնածուն էր: 

Նմանատիպ նյութեր