Կառավարությունը հաստատեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները
Կառավարությունը հաստատեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները:
Հիմնական զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին։ Եղիազար Վարդանյանն ընտրվել է փակ գաղտնի քվեարկությամբ։
Նա 2019 թվականի դեկտեմբերից ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ զբաղեցրել է պրոռեկտորի պաշտոնը։