2542 դիտում
11:27 23-12-2021
Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները կմեծանան. փոխնախարար
Նոր ՋԷԿ–ը, որը Երևանում բացվեց նոյեմբերի վերջին, կընդլայնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց էներգետիկայի ոլորտը համակարգող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Նախևառաջ, նոր էլեկտրակայանը կփոխարինի Հրազդանի ՋԷԿ–ի հին էներգաբլոկները (1-ից 4-րդը), որոնք տեխնիկապես հնացել են և բարձր ինքնարժեքով հոսանք են արտադրում։ Հրազդանի հին ՋԷԿ–ը, ամենայն հավանականությամբ, կփակվի հաջորդ տարի, դրա արդիականացման մասին բանակցություններ չեն եղել։
Նոր կայանը գործելու է «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Հրազդան» ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի հետ զուգահեռ։ Երբ «Հրազդան-5»-ը դադարեցնի աշխատանքը պլանային զննության և վերանորոգման (ինչպես վերջին շաբաթներին) նպատակով, այդ ժամանակ Երևանի ՋԷԿ–ի նոր էներգաբլոկը կաշխատի ողջ հզորությամբ։
Տեխնիկական առումով ՋԷԿ–ի նոր էներգաբլոկը կարող է արդեն գործող էներգաբլոկի հետ դեպի Իրան էլեկտրաէներգիա մատակարարել։
Մատակարարումներին մասնակցում է նաև «Հրազդան-5»-ը։ Հայաստանից դեպի Իրան նոր ԷՀԳ (400 կՎ) դեռ չի կառուցվել, սակայն երկու գործող գծերն էլ (յուրաքանչյուրը 220 կՎ) բավարար թողունակություն ունեն նոր կայանից էլեկտրաէներգիա ընդունելու համար։ Փաստացի որքան էլեկտրաէներգիա կուղարկվի Իրան` կպարզվի հանրապետության հաջորդ տարվա էլեկտրաէներգետիկ հաշվեկշռով։
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
1223 դիտում
22:30 14-10-2022
Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման եկամուտը կրկնապատկվել է
4060 դիտում
15:20 18-11-2016
Իրան հայկական արտադրանքի արտահանման խթանման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
18142 դիտում
16:58 29-06-2017
Հայաստանը և Վրաստանը քննարկում են դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման հնարավորությունները
Այս բաժնից
1252 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
772 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել
901 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ