Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման եկամուտը կրկնապատկվել է
էլեկտրաէներգիայի արտահանումից ստացված ՀՀ հասույթը զգալի աճ է գրանցել. այն 2022 թվականի առաջին 8 ամիսներին գերազանցել է 62 միլիոն դոլարը։
Անցած տարվա հունվար-հուլիս ամիսներին այս ցուցանիշը կազմել էր 31,6 մլն դոլար։
Պարզվում է, որ էլեկտրաէներգիայի արտահանումից ստացված հասույթը 2022 թվականի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնապատկվել է։
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16,6%-ով։
2021 թվականին էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել էր 0,6%-ով, իսկ արտահանումը` մեկ քառորդով։ Միաժամանակ, անցած տարի Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալն աճել էր 15 տոկոսով։
Արամ Դանիելյան