211652_close_icon
views-count1870 դիտում article-date 22:09 20-12-2021

Մտածող հայի համար, այս ամենը եթե ոչ գժվելու, ապա՝ տառապելու չափ ահավոր է․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երբ հաշվարկներդ կառուցում ես մտածելու անընդունակ զանգվածների միջոցով իշխանությունը զավթելու և այն մինչև վերջ պահելու տրամաբանությամբ, հաշվիր, որ երկիրդ անհույս է և անապագա…

Մտածելու անընդունակ զանգվածները 2018-ին գնացին «հեղափոխության» ճանապարհով ոչ այնքան նրա համար, որ «ազգային ինքնագիտակցության հրամայականով» ուզում էին երկիրը դարձնել ավելի հզոր ու արդար, որքան հանուն այն բանի, որ կա՛մ կողքի բարեկեցիկ ապրողի ունեզրկման հաշվին իրենք դառնան ունևոր, կա՛մ էլ հակառակ դեպքում՝ կողքինին ունեզրկելով, նրան դարձնեն այնպիսին, ինչպիսինն իրենք են…

Մտածելու անընդունակ զանգվածների «նվիրական» մասնակցությամբ տեղի ունեցած «հեղափոխության» անցած երեքուկես տարիների ընթացքում, իրոք, շատ բան է փոխվել, բայց, ավաղ, չի փոխվել այն, ինչն իրականում ցանկանում էին փոխել նրանք… Նրանք ոչ միայն չհասան իրենց նպատակին, այլև կորցրել և կորցնում են այն ամենը, ինչ ունեին մինչ այդ…

Հ. Գ. Այսօր զրուցում էի 44-օրյա պատերազմում որդի կորցրած և անցած երեք ու կես տարիներին սեփական կաշվի վրա, բացի ցավից, այլ զգացում չունեցած իմ ծանոթներից մեկի հետ… Շարունակում էր արտահայտվել նույն ոգևորությամբ, ինչպես արտահայտվում էր 2018-ի «հեղափոխության» օրերին… Մտածող հայի համար, այս ամենը լսելուց, բնականաբար եթե ոչ գժվելու, ապա՝ տառապելու չափ ահավոր է…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր