211652_close_icon
views-count2077 դիտում article-date 23:25 19-07-2021

Այսօր հայ ժողովրդի մտածող ու գործող հատվածն ընկճված է ոչ այնքան պատերազմում կրած պարտության պատճառով. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է.

«Այսօր հայ ժողովրդի մտածող ու գործող հատվածն ընկճված է ոչ այնքան պատերազմում կրած պարտության կամ հակառակորդ երկրի կողմից իրականացվող հոգեբանական տարատեսակ ճնշումների գործադրման պատճառով, որքան իր մի մասը ներկայացնող այն հատվածի հանդուրժողականության ու «նվիրվածության», որ այսքան կորուստներից ու զրկանքներից հետո շարունակում է մնալ այս բովանդակազուրկ և հակազգային իշխանության «անդավաճան» հենարանը...

Ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ հատվածում ներառված են ոչ միայն օրվա հացի գերի անմեղսունակներն ու ստեղծված պահից օգտվող «ճարպիկները», այլև նրանք, ովքեր կորցնելով ամենաթանկը՝ իրենց հարազատի կյանքն ու սեփական օջախը, կուրորեն մնում են այն մոլորության կրողը, որն անհուսորեն տանում է դեպի անորոշության անդունդ»:

 

Նմանատիպ նյութեր