1544 դիտում
17:57 20-12-2021
Գերմանական կողմի հետ ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2020 թ․ համաձայնագրի շրջանակում դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը, որն ուղեկցվելու է տեխնիկական օժանդակության միջոցառմամբ։
ԿԲ-ից հայտնում են, որ պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 70 միլիոն եվրո, որն, ըստ էության, մինչ օրս հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակում ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև կնքված ամենախոշոր վարկային պայմանագիրն է։
Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, փոխդեսպան Կլաուս Վելդելբերգերը, KfW բանկի Հարավային Կովկասում տարածաշրջանային տնօրեն Բիրգիթ Հոլդերիդ-Քրեսսը, այլ հրավիրված հյուրեր։

Նմանատիպ նյութեր
1739 դիտում
13:57 22-03-2019
Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր
2481 դիտում
18:50 16-05-2014
Կառավարությունն իր ողջ գործիքակազմով աջակցելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը. Հովիկ Աբրահամյան
Այս բաժնից
889 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
811 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին