4735 դիտում
22:36 29-08-2018
ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»-ի միջև համաձայնագիր է ստորագրվել
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանի միջև սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տեխնիկական աջակցությամբ իրականացվող «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում փուլ-2» ծրագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն բուսասանիտարիայի, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության բնագավառներում: Հուշագիրն իր մեջ ներառում է նաև ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրմանն ուղղված աջակցություն, սննդի ոլորտում բիզնես սկսող տնտեսվարողների համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ ձեռնարկի մշակում և տպագրություն, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում:
http://snund.am/%D5%BD%D5%BF%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7/
Նմանատիպ նյութեր
2820 դիտում
20:52 10-02-2017
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»-ը և Ստարտափ Արմենիան կգործակցեն
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը