211652_close_icon
views-count3640 դիտում article-date 23:27 18-12-2021

Լաչինի միջանցքում անցակետեր տեղակայելը, ըստ էության, նշանակում է Արցախի և Հայաստանի վերջ. Տիգրան Աբրահամյան. News.am

Նիկոլ Փաշինյանը հայտնի սուտասան է, և նրա հայտարարությունները որպես հիմք ընդունելու և տրամաբական վերլուծություններ անելու անհրաժեշտություն չեմ զգում։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Փաշինյանի  այն հայտարարությանը, որ որեւէ տարբերակ չկար Արցախի հարցը լուծել առանց տարածքային զիջումների, հայտնում է News.am-ը:

«Նույն 2016 թվականի աշնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ փակ դռների  հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այստեղ խնդիրը որևէ ձևով թշնամու հայտարարությունները մեր դաշտ բերելը չէ, բայց նույնիսկ Ադրբեջանի նախագահը խոստովանում էր, որ ոչ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը օրակարգի հարց է եղել, այլ այդ թեման միջազգային տարբեր դերակատարների կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու գործոն է եղել։ Եվ այս իրավիճակում հավատալ և հետևել Նիկոլ Փաշինյանի ոչ տրամաբանական հայտարարություններին ես կարծում եմ՝ ճիշտ չէ։ Կա նաև երկրորդ հանգամանքը․ այն հայտարարությունները, որոնք այդ ժամանակ  արտահայտվել են համանախագահների՝ տարածաշրջան այցերից և համանախագահ երկրների ղեկավարների 5 հայտնի հայտարարություններից հետո, դրանցում ամենակարևոր դրույթը արձանագրում էր հիմնարար սկզբունքների առկայությունը բանակցային գործընթացքում։ Սրանք ցույց են տալիս, որ բանակցությունները տեղի են ունեցել այդ հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր