211652_close_icon
views-count21466 դիտում article-date 20:23 18-12-2021

Մինչ Երևանի ավագանիում քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու համար իրար «միս են ուտում», հայտնի օլիգարխի օբյեկտի հարևանությամբ քարաթափման դեմ պայքարում են փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ այս օրերին Երևանի քաղաքապետարանում ավագանիները իրար «միս են ուտում»՝ քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու շուրջ, Հրազդանի կիրճում՝ հայտնի օլիգարխ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ քարաթափման դեպքեր են տեղի ունեցել:

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, քաղաքացու կողմից ահազանգ է  ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել և լցվել երթևեկելի հատված:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները նշված հատվածից հեռացրել են քարերը, որից հետո երթևեկելի հատվածում խոչընդոտը վերացել է:

Այս աշխատանքները պետք է կատարեին Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, մինչդեռ այստեղ էլ իրենց կոչմանն հավատարիմ, առաջինը հասան հրշեջ-փրկարարները:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր