211652_close_icon
views-count11006 դիտում article-date 10:28 07-05-2014

Ավտովթար՝ Դավիթաշենում. մինչ ճանապարհային ոստիկանները կժամանեին, վարորդներն իրար «միս էին ուտում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Հարությունյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 08 LU 118 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Թովմաս Սաֆարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 31 UL 402 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2106-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ, ու մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանները, նրանց միջև վիճաբանությունը քիչ էր մնում վերածվեր իսկական ձեռնամարտի: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր