3542 դիտում
10:01 18-12-2021
Որսորդությամբ զբաղվել ցանկացողները կստուգվեն ու կտուգանվեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այն քաղաքացիները, որոնք կցանկանան որսորդությամբ զբաղվել, ՀՀ ոստիկանության կողմից կստուգվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նոր նախագիծ է մշակել և հանրային քննարկման դրել: Բանն այն է, որ մինչ այսօր բացակայում է որսորդական մինիմումի քննության անցկացման կարգը, ինչի համաձայն՝ պետք է ստուգվի որսորդների՝ որս կատարելու համար պարտադիր և անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը։ Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ ֆիզիկական անձինք որսորդական մինիմումի քննության հանձնման արդյունքում ձեռք են բերում որսորդական վկայական, ինչը հանդիսանում է որս կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։
Ավելին, «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվել է լրացում, որով սահմանվել է տուրք՝ որսորդական վկայական տալու (որսորորդական վկայականը փոխանակելու, կորած որսորորդական վկայականի փոխարեն նորը տալու) և որսորդական մինիմումի քննության անցկացման համար:
Այդ բացը լրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշ փոփոխություններ նախատեսել նաև «Զենքի մասին» օրենքում։ Համաձայն «Զենքի մասին» օրենքի՝ զենք ձեռք բերելու իրավունք ունեն որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին։
Այս կարգավորումը տարիների ընթացքում նպաստել է նրան, որ քաղաքացիները զենք ձեռք բերելու նպատակով անդամագրվել են այս կամ այն որսորդական հասարակական կազմակերությանը, առանց համապատասխան գիտելիքների իմացության ստուգման՝ ստեղծելով պոտենցիալ վտանգ շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի համար։ Առաջարկվող փոփոխության նպատակը որսորդական զենքի ձեռք բերման դեպքում որպես պարտադիր պայման որսորդական վկայականի՝ որսի իրականացման համար պարտադիր գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթղթի առկայությունն է։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Շրջակա միջավայրի նախարարության գործառույթները չեն առնչվում զենքի անվտանգության տեխնիկայի և որսորդական զենքի հետ վարվելու կանոնների իմացության ստուգման հետ՝ «Զենքի մասին» օրենքում նախատեսվել է փոփոխություն, և որսորդական զենքի հետ վարվեցողության կանոնների ստուգումը, ինչպես մյուս բոլոր տեսակի զենքերի դեպքում է սահմանված, առաջարկվել է վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2965 դիտում
16:03 15-02-2020
Սպանդանոցային գործունեությամբ զբաղվել ցանկացողները տեղեկացված են. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1003 դիտում
07:33 15-11-2023
Կստուգվեն պաշտոնյաների նախորդ տարիների հայտարարագրերը. անճշտություններ են եղել. «Ժողովուրդ»
3642 դիտում
10:51 10-05-2017
Բոլոր գազալցակայանները կստուգվեն կենտրոնացված կարգով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1249 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»