211652_close_icon
views-count3645 դիտում article-date 10:51 10-05-2017

Բոլոր գազալցակայանները կստուգվեն կենտրոնացված կարգով. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով armtimes.com-ի հարցին՝ անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ գազալցակայանների վերաբերյալ տված հանձնարարականին: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նախորդ նիստում հանձնարարել էր արտակարգ իրավիճակների նախարարին ստուգումներ սկսել գազալցակայաններում՝ ուշադրության կենտրոնում պահելով մթնոլորտային գազի ճնշման չափի անհամապատասխանությունը: «Մեկ ամսվա ընթացքում ներկայացվելու է արդյունքները վարչապետին»,- ասաց Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե արդյոք ստուգելո՞ւ եք Գագիկ Ծառուկյանին, Մհեր Սեդրակյանին և Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայանները, նախարարը պատասխանեց. «Բոլորի գազալցակայանները ստուգվելու են կենտրոնացված կարգով»։ Դավիթ Տոնյանը կարծում է, որ խախտումների դեպքում հասարակությունը առավել քան համոզված պետք է լինի, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն։ Հարցին՝ Ձեր կարծիքով ինչո՞ւ է այս վիճակը, ոմանք արտոնությո՞ւն են ունեցել ոլորտում, ի՞նչն է պատճառը, որ այս վիճակն է, նախարարը նշեց, որ պատճառը թույլ կարգապահությունն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր