211652_close_icon
views-count1003 դիտում article-date 07:33 15-11-2023

Կստուգվեն պաշտոնյաների նախորդ տարիների հայտարարագրերը. անճշտություններ են եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հայտարարագրերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անհամապատասխանություններ է հայտնաբերել եւ որոշել է «հետ գնալ», վերլուծել պաշտոնյաների՝ տարբեր տարիների ընթացքում ներկայացված հայտարարագրերը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 23-ին գրել էինք, որ ՀՀ պետական պաշտոնյաները ծանուցումներ են ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

Ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրումներ էր արել պետական պաշտոնյաներին եւ պահանջել հայտնել, թե այս կամ այն բիզնեսի, գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն:
Ավելին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ, նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: Արդյունքում պաշտոնյաները պատասխանել են հանձնաժողովի նամակներին, ինչպես նաեւ իրավապահներն են որոշակի տվյալներ տվել Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Հիմա էլ անճշտություններ են եղել, որից հետո հանձնաժողովը պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել՝ ստուգելով, համեմատականներ անցկացնելով հին հայտարարագրերի հետ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր