2968 դիտում
16:03 15-02-2020
Սպանդանոցային գործունեությամբ զբաղվել ցանկացողները տեղեկացված են. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները իրազեկման միջոցառումներ են անցկացրել հանրապետության բոլոր մարզերի մարզկենտրոններում, խոշարացված համայնքներում՝ կազմակերպելով հանդիպումներ գործող սպանդանոցների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև սպանդանոց կառուցել ցանկացող անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մանրամասն տեղեկատվություն է տրվել սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների, սպանդանոցի կառուցման համար պետական աջակցության ծրագրերից ու գործիքակազմից օգտվելու համար քայլերի հաջորդականության, սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգի, սպանդանոցի գործունեությունը սկսելու համար այդ համակարգին հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգի, վերապատրաստման դասընթացների և այլնի մասին:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
3542 դիտում
10:01 18-12-2021
Որսորդությամբ զբաղվել ցանկացողները կստուգվեն ու կտուգանվեն. «Ժողովուրդ»
1905 դիտում
09:29 07-02-2014
Դատավորները նույնիսկ թոշակի գնալուց հետո իրավունք չունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. Ժողովուրդ
Այս բաժնից
1204 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4675 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած