211652_close_icon
views-count1673 դիտում article-date 22:22 16-12-2021

ԱՊԼ-ի ակումբներն առաջարկում են կանգնեցնել առաջնությունը մեկ ամսով

ԱՊԼ-ի ակումբները առաջարկում են կանգնեցնել առաջնությունը՝ թիմերում կորոնավիրուսի վարակի կտրուկ աճի պատճառով:
 
Թիմերն առաջարկել են առաջնությունը դադարեցնել առնվազն մինչև Նոր տարին:
 
Բացառված չէ, որ խաղերը կհետաձգվեն մինչև հունվարի 8-9-ը, երբ պետք է կայանան Անգլիայի Գավաթի 3-րդ փուլի հանդիպումները: Բայց առավել հավանական է համարվում մինչև հունվարի 15-ը բոլոր հանդիպումները չեղարկելը:
 
Ներկա պահին Պրեմիեր-Լիգան մտադիր է հետևել ընթացիկ գրաֆիկին, երբ դա հնարավոր է, սակայն մրցաշարի բոլոր մասնակիցների անվտանգությունն ու առողջությունը մնում են Լիգայի գերակա նպատակը:
 

Նմանատիպ նյութեր