Շվեյցարական Նիոն տեղի ունեցավ նաև Եվրոպա լիգայի 2015/16 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնող երեք ակումբները՝ «Շիրակը», «Ուլիսը» և «Ալաշկերտն» ստացան հետևյալ մրցակիցներին:
«Շիրակ» - «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)
Բիրկիրկարա (Մալթա) - «Ուլիս»
«Ալաշկերտ» - «Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա)
Այս փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 9-ին: