211652_close_icon
views-count8873 դիտում article-date 16:20 16-12-2021

Մամիկոն Ասլանյանին գերի են վերցրել, որ վանաձորցու վերաբերմունքը փոխեն. Խաչատուր Քոքոբելյանը՝ դատարանի բակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Ակնհայտ է, որ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ հարուցված քրեական գործում ոչ մի իրավական բան չկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

«Ողջ ընտրարշավի ընթացքում ամբողջ հանրապետությունն ականատեսը եղավ Վանաձորում Մամիկոն Ասլանյանի թիմի կողմից քաղաքակիրթ ու ներկայանալի ընտրարշավի, որի ընթացքում որեւէ մեկին չվիրավորեցին, որեւէ արտառոց խնդիր չեղավ: Ի հակառակ Մամիկոն Ասլանյանի թիմի, հակառակ կողմը, այս դեպքում իշխանությունը, ոչ մի ջանք չխնայեց, իր ողջ արսենալն օգտագործեց, ոչ ոք չի մոռացել, որ ընտրության օրը անձրեւի տակլ, ցեխի վրա ասֆալտ էին անում: Դա վիրավորանք էր վանաձորդու հասցեին:

Ես համարում եմ, որ Մամիկոն Ասլանյանին գերի են վերցրել, նա հիմա պատանդ է այս շենքում։ Հնարավոր չէ մեծամասնության համակրանքին արժանացած թեկնածուին պատանդ վերցնելով՝ մեծամասնության վերաբերմունքը փոխեն։ Այդքան վանաձորցու վերաբերմունքը փոխելու համար իրենք հակառակ քայլերն են անում։

Ամենազարմանալին այն է, որ այսօր սահմանային այդքան ծանր խնդիրների դեպքում փոխանակ պաշտպանվի սահմանը, հարձակվել են տեղական ինքնակառավարման վրա»,-ասաց նա:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Աջափնյակի նստավայրում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, քննվում է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու մասին միջնորդությունը։

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում սկսվել է բողոքի ակցիա՝  ի պաշտպանություն  Մամիկոն  Ասլանյանի:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի իշխանությունները դադարեցնեն ձայների ճնշող մեծամասնությամբ Վանաձորում տեղի ունեցած  ընտրություններում հաղթած Մամիկոն Ասլանյանի նկատմամբ հետապնդումն, ով երեկ՝  Հայաստանի քննչական կոմիտեի  հաղորդագրության համաձայն ձերբակալվել է: Մարդկանց հոսքը չի դադարում: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր