211652_close_icon
views-count4216 դիտում article-date 17:48 15-12-2021

Նարեկ Մանթաշյանը 2 ամսով կալանավորվեց. News,am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց, հայտնում է News.am-ը։

Նշենք, որ Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոց որպես կալանքն ընտրելու մասին միջնորդությունը դատարան էր ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության քննիչը։

Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Նմանատիպ նյութեր